Search
Close this search box.

Փաշինյանը եւ Լուկաշենկոն հեռախոսազրույց են ունեցել

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հեռախոսազրույց են ունեցել, տեղեկացնում է ԲԵԼՏԱ-ն։

Նրանք միմյանց տեղեկացրել են Բելառուսի եւ Հայաստանի իրավիճակի մասին, քննարկել խնդրահարույց հարցերը ՀԱՊԿ շրջանակում։

Հայաստանի վարչապետը նաեւ տեղեկացրել է Բելառուսի նախագահին հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի եւ դրա զարգացման հնարավոր ուղիների մասին։