Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դաս էինք անում, դասի ժամանակ տագնապը հայտարարվեց». Ինչպես է նոյեմբերի 16-ին հարձակվել թշնամին

Նոյեմբերի 16-ին Սյունիքում հակառակորդը հայկական դիրքերին է մոտցնում մոտ 200 զինծառայողի: Այս մասին ասվում է «Զինուժ» մեդիայի նոյեմբերի 16-ի ռազմական գործողությունների մասին պատրաստած տեսանյութում:

Հակառակորդի ստորաբաժանումները ուղիղ հարձակում են գործում են գործում 2 հենակետի ուղղությամբ, որին հաջորդում է հայկական կողմի դիմադրությունը:

«Դաս էինք անում, դասի ժամանակ տագնապը հայտարարվեց, միանգամից մարտական խնդիրը սկսվեց կատարվել»,-ասում է հաշվարկի հրամանատար Արտակ Խաչատրյանը:

Մարտկոցի հրամանատար Էմիլ Էլարյանն էլ ավելացնում է, որ մինչեւ մութն ընկնելը կատարել են իրենց գործողությունները:

Հայ հրետանավորները ոչնչացրել են հակառակորդի գրոհայիններին ու մոտեցող զինտեխնիկան:

Զինծառայողներից շատերը 44-օրյա պատերազմի մասնակիցներն են, մասնակցել են Քարվաճառի մարտերին:

Մանրամասները` տեսանյութում: