Search
Close this search box.

ՖՈՏՈ. Ինքնասպանություն՝ Երևանում. 29-ամյա երիտասարդը Կիևյան կամրջից իրեն ցած է նետել

Այսօր՝ նոյեմբերի 20-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։40-ի սահմաններում ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջից քաղաքացին իրեն ցած է նետել։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այս պահին նշած հատվածում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է։

Պարեկները սահմանազատել են տարածքը։ Օպերատիվորեն ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Կարեն Պոտոսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

կայքի տեղեկություններով՝ Երևանի գնդի պարեկները տաք հետքերով պարզել են մահացածի ինքնությունը. նա Երևանի բնակիչ՝ 29-ամյա Դավիթ Պ-ն էր։