Search
Close this search box.

Հոկտեմբերի 27-ը թուքական սցենա՞ր, ինչ կապ ուներ Նաիրի Հունանյանը թուրքական լրտեսական ցանցերի ու Արցախյան խնդրի հետ

Ինչու՞ ժամանակին ընթացք չտրվեց հոկտեմբերի 27-ի ահաբեկչության թուրքական վարկածին, մանավանդ որ գլխավոր ահաբեկիչ Նաիրի Հունանյանը Թուրքիա գնալ-գալ, էնտեղի պաշտոնյաների հետ տալ-առնել էր ունեցել, իսկ Ղրիմում տարիներով ապրելիս կարող էր թուրքական լրտեսական ցանցերին առնչված լինել: Գիտե՞ք ինչու, որովհետև իշխանատենչությունն ավելի զորեղ էր, քան արդարամտությունը, անձնական շահն ավելի կարևոր էր, քան պետական, ազգային շահը. պետք էր մեղքը փաթաթել գործող նախագահի գլխին՝ իշխանությունը վերցնելու համար: Իսկ հենց այդ օրերին՝ մինչև ահաբեկչությունը, նշմարվում էր Ղարաբաղի խնդրի լուծման մի տարբերակի շուրջ համաձայնության հույսը (5 շրջանների վերադարձ, Մեղրիում սահմանի երկայնքվ էստակադա և գազամուղ, որտեղ կլինեն միջազգային խաղաղապահները(ոչ թե ամբողջ Մեղրիի հանձնում, ինչպես հիմա շահարկում են), Շուշին ու Լաչինը մերն են, Ղարաբաղն անկախ կարգավիճակ է ստանում):

Ահաբեկչությունը և հաջորդած լարվածությունը վիժեցրին հայկական կողմին ձեռնտու և նախնականով ընդունելի համարված այդ տարբերակը: Վիժեցումն ու՞մ էր ձեռնտու՝ եթե ոչ թուրք-ադրբեջանական տանդեմին: Ու նկատի ունեցե՛ք, սպանված վարչապետ Վազգեն Սարգսյանն ու ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, ինչպես նաև նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որին փորձում էին կապել ահաբեկչության հետ, ռուսամետ գործիչներ են եղել: Հիմա, այս օրերին էլ ինչ-որ բևեռացվածներ ռուս զինծառայող Պերմյակովի անունն են շահարկում, որը Գյումրիում մի ամբողջ ընտանիք սպանեց 2015-ին:

Խորաթափանց մարդիկ դեռ էն ժամանակ հասկացան, որ ամենահավանական վարկածը շատ լավ կազմակերպված ահաբեկչությունն էր, որի նպատակը սա էր՝ ցավից ըմբոստացած զանգվածները Գյումրիում հարձակվում են ռուսական ռազմաբազայի վրա, նրանք էլ կրակ են բացում անզեն ամբոխի վրա, այս արյունալի բախման հետևանքով ամբողջ ժողովուրդն է ոտքի կանգնում և ռուսական զորքին վռնդում երկրից: Եթե հիշում եք, մազ էր մնում այս սցենարի իրականացումից, հոգևոր առաջնորդ Աջապահյանը մի կերպ կանգնեցրեց դեպի ռազմաբազա ուղղվող զայրազած մարդկանց հոսքը:

Քննությունը բացահայտե՞ց, թե ինչ նպատակով էր Պերմյակովն իրականացրել այդ եղերագործությունը, ի՞նչն էր նրան դրդել: Ամեն դեպքում, հասարակ մարդիկս մինչ օրս չենք լսել այդ շատ կարևոր հարցերի պատասխանները:Ասածս ի՞նչ է, գոնե այսօր աշխատեցրե՛ք ազգային իքնապաշտպանության բնազդը, որ մեզ որպես պետություն կուլ տալու համար մեր դեմ եկող այս հզոր մեքենային կարողանանք դիմակայել: Իսկ այդ մեքենան մեզ վրա քշողները նախ հուժկու քարոզարշավով են փորձում զինաթափել մեզ, ու ահագին հաջողել են: Մի՛ տրվեք ստերին, մեր երկրի դարպասներն անպաշտպան մի՛ թողեք:լ

Լրագրաղ Ռուզաննա Խաչատրյանի ֆեսբուքյան էջից