Search
Close this search box.

Պուգաչովան մեղադրվում է երկերեսանիության մեջ

Երկրպագուները մեղադրել են Ալլա Պուգաչովային երկերեսանիության մեջ, քանի որ օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկիի հուղարկավորությունից հետո նա որոշել է հրապարակել Instagram-ում լուսանկար՝ իր ընկերուհու ծննդյան օրվա տոնակատարությունից։ Պրիմադոննան երկրպագուների կողմից արժանացել է հանդիմանությունների։
Մեկնաբանություններում նրան հարցրել են, թե ինչպե՞ս կարելի է առավոտյան սգալ երգչի մահը, իսկ երեկոյան պարել և փայլուն կոստյումով լուսանկար հրապարակել։ Երկրպագուները նման վարքն անվանել են անպատշաճ և կեղծավոր։