Search
Close this search box.

Երևանում վրաերթի են ենթարկվել 14-ամյա և 8-ամյա տղաներ

Երեկ՝ նոյեմբերի 9-ին, վրաերթի դեպքեր են տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։30-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ՝ 35-ամյա Արման Ա-ն Պարոնյան փողոցի թիվ 22 հասցեի մոտ իր վարած ՎԱԶ 21074 մակնիշի ռուսական համարանիշներով ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 14-ամյա Էբրաիմ Ռ-ին։

Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է օպերատիվորեն դեպքի վայր ժամանած արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարների, Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների և ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկների օգնությամբ տեղափոխել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

***

Երեկ՝ նոյեմբերի 9-ին, Երևանի բնակիչ՝ 27-ամյա Սամվել Կ-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Գյուլիքեխվյան փողոցի 25 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ՝ 8-ամյա Սամվել Պ-ին։ Վրաերթի ենթարկված երեխան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արաբկիր» բժշկական կենտրոն։