Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. 18+. Ոստիկանությունը՝ փողոցում տղամարդու կողմից կնոջը ծեծի առնչությամբ

Այսօր համացանցում մի տղամարդու կողմից կնոջը ծեծի ենթարկելու վերաբերյալ տեսանյութ էր տարածվել։ Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել Երևանի Արմենակյան փողոցում։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը:

Պարզվել է տեսանյութում երևացող տղամարդու ինքնությունը։

Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ։ Ոստիկանության Կենտրոնական բաժնում նախապատրաստվում են նյութեր։