Search
Close this search box.

Մահվան նոր հակառեկորդ. ևս 80 մահ է արձանագրվել. իրավիճակը Հայաստանում

Հայաստանում նոյեմբերի 10-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 1675 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 324039 դեպքի:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2202322 վերջին մեկ օրում` 10052 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 29521 պացիենտ. Մեկ օրում ավելացել է 318-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 286334 անձ` վերջին մեկ օրում 1277 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 69 քաղաքացի, մահացածների թիվը 6831 է:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 11 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1353 է: