Search
Close this search box.

Ադրբեջանը որդեգրել է խաղաղապահների գործունեությունը վարկաբեկելու ուղեգիծ. Նիկոլ Փաշինյան

Նոյեմբերի 9-ի հայտարարության առաջին կետը վերաբերում է կրակի դադարեցմանը եւ մենք կարող ենք արձանագել, որ այո, պատերազմը դադարել է այդ հայտարարության ստորագրման բերումով: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 7-ին, Հանրային հեռուստաեսությանը տված հարցազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այդ առումով շատ բարձր եմ գնահատում ՌԴ-ի եւ Պուտինի ներդրումը պատերազմը դադարեցնելու գործում: Շատ կարեւոր կետերից մեկը ամբողջությամբ իրագործվել է. ԼՂ-ում եւ Լաչինի միջանցքւոմ տեղակայված են ռուս խաղաղապահներ, որոնց գործունեությունը բարձր ենք գնահատում, որոնք անվտանգության ապահովման առանցքային դերակատարներից են

Մյուս կողմից պետք է ցավով նշեմ, որ այնուամենայնիվ, կրակի դադարեցման ռեժիմը նաեւ ԼՂ-ում ամբողջությամբ չի պահպանվում, սա արձանագրել են նաեւ խաղաղապահները: Ես հույս ունեմ, որ այդ դեպքերի պատշաճ հետաքննություն կիրականացվի:

Վերջին ամենաաղաղակող դեպքերը հիշենք, երբ գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող անձը տրակտորի ղեկին խոցվել էր: Տրակտորում խաղաղապահի է եղել: Նաեւ այն դեպքը, երբ մենք 5 վիրավոր զինծառայող ունեցանք: Ցավոք, նոյեմբերի 9-ից հետո բազմաթիվ զոհեր ու վիրավորները ենք ունեցել: Շուրջ 29 զոհ ենք ունեցել, նկատի ունեմ նաեւ Խծաբերդ, Հին Թաղեր հատվածում միջադեպի զոհերին, նաեւ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով տեղի են ունեցել միջադեպեր, զոհեր ենք ունեցել: Սա իհարկե, շատ անհանգստացնող փաստ է: Նաեւ պետք է ասեմ, որ ռազմական գործողությունների դեպքեր նույնպես ունեցել ենք նաեւ Սոթք-Խոզնավար հատվածում տեղի ունեցածը, որը եռակողմ հայտարարության կոպիտ խախտում է»,-ասաց Փաշինյանը:

Նա հավելեց, որ հաստատված մեր 40 գերիների մեծ մասը գերեվարվել են նոյեմբերի 9-ից հետո եւ մինչեւ այժմ ազատ չեն արձակվել ի հեճուկս հայտարարության 8-րդ կետի. «Ի միջիայլոց Ադրբեջանի մեկնաբանությունը, թե ով է ռազմագերի, ով ռազմագերի չէ, բոլորովին տեղին չէ, որովհետեւ հայտարարության մեջ ասվում է՝ ռազմագերիներ, պատանդներ եւ այլ պահվող անձինք: Չկա այդպիսի տարբերակում՝ գերեվարումը նոյեմբերի 9-ից առաջ է տեղի ունեցել, թե հետո»:

Հաջորդ անհանգստացնող փաստը, ըստ վարչապետի, այն է, որ հայ-ադրբեջանական սահմանագծին նույնպես հրադադարի ռեժիմի պարբերական խախտումներ են տեղի ունենում, ինչը նույնպես հայտարարության դրույթների խախտում է. «Ի հեճուկս նոյեմբերի 9-ի հայտարարության ապահովված չէ Շուշշիի եւ Հադրութի բնակչության վերադարձի իրավունքը: Հաջորդ խնդիրն այն է, որ էլի ի հեճուկս նոյեմբերի 9-ի հայտարարության, մինչ այժմ տարածաշրջանային կոմունիկացիաները բացված չեն, չնայած այս ուղղությամբ շատ կարեւոր աշխատանք է արվում եւ ես հույս ունեմ, որ առաջիկայում մենք կոնկրետ արդյունքների կհասնենք:

Այս ամենը, իհարկե, նաեւ որոշակի մտահոգությունների տեղիք է տալիս, սակայն նոյեմբերի 9-ի հայտարարությունը եւ ռուս խաղաղապահների տեղակայումը այն անկյունաքարային արդյունքն է, որ արձանագրվելէ նոյեմբերի 9-ի հրադադարից հետո: Ըստ էության Ադրբեջանը որդեգրել է խաղաղապահների գործունեությունը վարկաբեկելու ուղեգիծ»,-հայտարարեց նա: