Search
Close this search box.

ՖՈՏՈ. Խոշոր ավտովթար Չայնիի ոլորաններում. կան վիրավորներ

յսօր՝ նոյեմբերի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ՝ 28-ամյա Է.Մարտիրոսյանը իր վարած Nissan մանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 23 կմ հատվածում՝ Չայնիի ոլորանների սկզբնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել բետոնե հենապատին ու մասամբ կողաշրջվել։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով վարորդ Է. Մարտիրոսյանն ու նրա ուղևոր՝ Կոտայքի մարզի բնակիչ, 28-ամյա Գ. Աբրահամյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի և նույն վաշտի 2-րդ դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ Ավետիք Ավետիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։