Search
Close this search box.

Հրաձգության հետևանքով 3 կին է զոհվել

ԱՄՆ Վիրջինիա նահանգի Նորֆոլք քաղաքում հրաձգության հետևանքով երեք կին է զոհվել, երկուսը վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, հայտնում է տեղի ոստիկանությունը։

«Դեպքի վայրում երեք կին է զոհվել, ևս երկուսը վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց»,- Twitter-ում հայտնել է Նորֆոլկի ոստիկանությունը։

Տեղի ոստիկանությունը կատարվածը դիտարկում է որպես հնարավոր կենցաղային կոնֆլիկտ։ Միաժամանակ տեղական WAVY-TV հեռուստաալիքը նշում է, որ կասկածյալ տղամարդը դեռ կալանավորված չէ։