Search
Close this search box.

Զախարովան նշել է Անդրկովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման շուրջ բանակցությունների ամենաօպտիմալ ձևաչափը

Անդրկովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման շուրջ բանակցությունների ամենաօպտիմալ ձևաչափը եռակողմ աշխատանքային խումբն է, որը համանախագահում են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Մոսկվայի դիրքորոշումն այսպես կոչված` «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ:

Զախարովան հիշեցրել է, որ այս ձևաչափով արդեն ութ հանդիպում է կայացել, և բոլոր կողմերը բարձր են գնահատել աշխատանքային խմբի գործունեությունը։

«Մենք ճիշտ ենք համարում հավատարիմ մնալ այն հայտարարություններին և քայլերին, որոնք նպաստում են Անդրկովկասում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման վերաբերյալ եռակողմ համաձայնագրերի իրականացմանը»,- ասել է նա։