Search
Close this search box.

«Պատիվ ունեմ»-ի պատգամավորները և ԱՄՆ դեսպանը հանդիպել են․ գերիների հարց է քննարկվել

Հոկտեմբերի 14-ին «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները հանդիպել են Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին։ Այս մասին տեղեկացանք «Պատիվ ունեմ» խմբակցության ֆեյսբուքյան էջից.

«Հանդիպման ընթացքում քննարկվել են անվտանգային, ներքաղաքական, ինչպես նաև օրակարգային կարևոր այլ հարցեր։ Անդրադառնալով հետպատերազմյան իրավիճակին՝ պատգամավորները դեսպանի ուշադրությունն են հրավիրել Ադրբեջանում մինչ օրս պահվող գերիների վերադարձի, Ադրբեջանի կողմից իրականացված և իրականացվող ռազմական հանցագործությունների, Ալիևի ագրեսիվ հռետորաբանության և ԼՂ հակամարտությունը բանակցային գործընթաց վերադարձնելու կարևորության վրա։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստանում ընդդիմության նկատմամբ իրականացվող ճնշումները, շինծու քրեական գործերով հետապնդումները և քաղաքական ընդդիմախոսներին լռեցնելու հակաժողովրդավարական ամենատարբեր եղանակները»: