Search
Close this search box.

Ռուսաստանում օդանավ է անհետացել ռադարներից. ներգրավվել են հավելյալ ուժեր

Ռուսաստանի Խաբարովսկի երկրամասում Ан-26 օդանավն անհետացել է դիսպետչերական ռադարներից եւ դադարել կապի դուրս գալ։ ԱԻՆ ստորաբաժանումները սկսել են որոնողական աշխատանքներ։ Որոնողական աշխատանքներին ներգրավվել են հավելյալ ուժեր։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն վկայակոչելով Ռուսաստանի ԱԻՆ տարածած հայտարարությունը։

Ներգրավվել է քսան միավոր տեխնիկա եւ յոթանասուն փրկարար օդանավի որոնողական աշխատանքների համար, որն իրականացնելիս է եղել տեխնիկական թռիչք Բոլշեխեխցիրսկի արգելոցում։ Օդանավում եղել են անձնակազմի վեց անդամները։ Օդանավն անհետացել է Խաբարովսկից 38 կմ հեռավորության վրա։