Search
Close this search box.

ՖՈՏՈՇԱՐՔ. Եգիպտոսում ահաբեկչության հետևանքով զոհվել է 184 մարդ

Եգիպտոսի Սինայի թերակղզու հյուսիսային հատվածի մզկիթում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել է184 մարդ և վիրավորվել 120-ը: Զոհերի թիվը կարող է աճել: Ահաբեկիչը գործի է դրել պայթուցիկ սարքը՝ ուրբաթօրյա աղոթքի ժամանակ, որից հետո կրակ է բացել ժողովրդի ուղղությամբ: Ըստ որոշ տեղեկությունների`ահաբեկչության ժամանակ մզկիթում եղել է մոտ 500 մարդ, որոնցից շատերը երեխաներ:

Հյուսիսային Սինայի նահանգի հիվանդանոցներում հայտարարվել է արտակարգ դրություն, իսկ բոլոր պետական, հասարակական նշանակության կառույցները՝ ներառյալ մզկիթներն ու եկեղեցիները, գտնվում են ուժեղացված հսկողության ներքո:

Բանակն ու ոստիկանությունն համապատասխան միջոցառումներ են իրականացնում ահաբեկիչներին հայտնաբերելու ուղղությամբ: Դեռևս ոչ մի ծայրահեղական խմբավորում չի ստանձնել ահաբեկչության պատասխանատվությունը:

Armlife.am

[smartslider3 slider=221]