Search
Close this search box.

Փոխհրաձգություն և երկու զոհ Դաղստանում

Դաղստանի Մագարամկենտսկի շրջանում փոխհրաձգության հետևանքով 2 մարդ է զոհվել: Այդ մասին հայտնում է «Ռիա նովոստի»-ն:

Զոհերից 1-ը շրջանային ժողովի պատգամավոր է: Շրջանի ներքին գործերի նախարարության ներկայացուցիչը հայտնել է, որ փոխհրաձգության հետևանքով ևս 3 մարդ հոսպիտալացվել է: Դաղստանի առողջապահության նախարարությունից տեղեկացրել են, որ նրանցից 2-ի առողջական վիճակը միջին ծանրության է:

Կրակողներից մեկին տարել են ոստիկանություն, 2-ին հաջողվել է փախչել: