Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ողբերգական վթար Արմավիրի մարզում. կա 3 զոհ. մահացածներից 2-ը ոստիկանական ծառայողներ են

Այսօր` հուլիսի 14-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունը:

Ժամը 21:00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի Պտղունք գյուղի վարչական տարածքում բախվել են Samand և Volkswagen մակնիշի ավտոմեքենաները, կա 3 զոհ:

Գ. Շամշյանի տեղեկություներով՝ Samand մակնիշի ավտոմեքենան հաշվառված է ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության հաշվեկշռում և, ըստ նախնական տեղեկությունների, մահացածներից երկուսը ոստիկաններն են, մեկը՝ քաղաքացիական անձ: