Search
Close this search box.

Ինչու են այս շոգ օրերին պարբերաբար նկատվում ջրանջատումներ. «Վեոլիա Ջուր»-ը տեղեկացնում է

Վերջին օրերին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ կողմից մատակարարվող էլեկտրաէներգիայի լարման տատանումների պատճառով ընդհատումներ են առաջացել ջրամատակարարման համակարգի պոմպակայանների աշխատանքում, որով պայմանավորված զգալիորեն նվազել է սպառողներին մատակարարվող ջրաքանակը, տեղեկացնում է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ից։

Ստեղծված իրավիճակում, ջրամատակարարման ժամանակացույցի անխուսափելի խախտումները նվազագույնի հասցնելու համար «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից ձեռնարկվում են քայլեր՝ աղբյուրներից ինքնահոս եղանակով ստացվող ջրաքանակի վերաբաշխման միջոցով սպասարկվող բոլոր բնակավայրերում ապահովել հնարավորինս կանոնավոր ջրամատակարարում։

Ջրամատակարարումը լիարժեք կվերադառնա հաստատված ժամանակացույցին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ի կողմից տվյալ խնդիրը լուծելուց հետո:

Մինչ այդ հայցում ենք Ձեր ներողամտությունը ակամա պատճառվող կենցաղային անհարմարության և շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: