Search
Close this search box.

Տղան առաջարկություն է արել ուսանողուհուն, սակայն մերժում ստանալով՝ նրան ողջ-ողջ այրել է

22-ամյա ուսանողուհի-ինժեներ Ինդուժա Մուգամի կործանումը տեղի է ունեցել Հնդկաստանում, Չեննայում: Մեկ ամսվա ընթացքում նրան հետապնդում էր նախկին համադասարանցին՝ 22-ամյա Ակաշը, ով բազմիցս խոստովանել է իր զգացմունքների մասին: Հուսահատված Ռոմեոն նաև նրան առաջարկ է արել, սակայն մերժում ստացել:

Մի քանի օր նա փորձել է խելքի գալ, սակայն նա այդպես էլ չի հաղթահարել էմոցիաները: Այն ճակատագրական երեկոյան նա համառորեն թակել է Ինդուժայի տան դուռը և փորձել նրան լուրջ խոսակցության դուրս բերել: Աղջիկը սկզբից արհամարհել է նրա խնդրանքները, սակայն հետո այնուամենայնիվ որոշել է դուրս գալ, գրում է Daily Mail-ը:

Հենց որ նա բացել է դուռը, տղան նրա վրա բենզին է լցրել ու հրկիզել: Աղջկան օգնելու են նետվել մայրն ու քույրը: Կանայք ոչ միայն չեն կարողացել օգնել, այլև իրենք էլ են տուժել: Այդ ժամանակ խելագարն արդեն հասցրել է փախուստի դիմել:

Հարևանները բարձր բացականչություններ են լսել և շտապօգնություն կանչել: Տուժածներին հասցրել են հիվանդանոց են 49% և 23% այրվածքներով: Ինդուժան մահացել է բուժհաստատություն հասցվելու ճանապարհին:

Մարդասպանին հաջողվել է գտնել մի քանի օր անց, ոստիկանությունը նկատել է նրան, երբ նա կանգնած է եղել կանգառում ու ավտոբուս է սպասել: Հնդկաստանի քրեական օրենսգրքի համաձայն, նրան մեղադրանք է առաջադրվել 301-րդ հոդվածով՝ սպանություն, նա կալանքի տակ գտնվի մինչև դատական քննությունը: