Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վիրավոր զինվորի ծնողները ՊՆ-ից պահանջում են բացահայտել՝ ով է ստացել դրամական օգնությունը

Ութ ամիս առաջ Արցախի Ներքին Հորաթաղի զորամասում տեղի ունեցած դժբախտ դեպքի արդյունքում գլխուղեղի ծանր վնասվածք ստացած 20-ամյա ժամկետային զինծառայող Դավիթ Բաղիկյանի ծնողներն ապշած են պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի այն հայտարարությունից, որ «ՀՀ ՊՆ ուղղորդմամբ», իրենց 1000 ԱՄՆ դոլար և 250 հազար դրամ գումար է փոխանցվել` որպես օգնություն և պահանջում են բացահայտել, թե ուր են այդ գումարները: Խնդրի պարզաբանման համար «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ն այցելել է վիրավոր զինվորի ընտանիքին: