Search
Close this search box.

Երեկ երեկոյան կրակել են Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի ընկերոջ հոր վրա. Hraparak.am

Երեկ ժամը 18։00-ի սահմաններում կրակոցներ են հնչել Նոր Նորքի 6-րդ զանգվածում, որի հետևանքով Համալսարանական թիվ 1 հիվանդանոց է տեղափոխվել 61-ամյա Լավրենտ Առուշանյանը։ Առուշանյանին հիվանդանոց են տեղափոխել 6-րդ զանգվածի 10-րդ փողոցից։ Հիվանդանոցից մեզ փոխանցեցին, որ նրա վիճակը գնահատվում է ծանր։ Այս մասին հայտնում է Hraparak.am-ը:

Լրատվամիջոցի տեղեկություններով, Լավրենտ Առուշանյանը Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի  ընկերոջ՝ Աշոտ Առուշանյանի հայրն է, Աշոտ Առուշանյանին Սուրեն Պապիկյանը ամիսներ առաջ նշանակել էր «Հայավտոկայան» ՓԲԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում