Search
Close this search box.

Բանակցությունների արդյունքում ադրբեջանական կողմը վերադարձրել է Արավուսում սահմանն անցած անասուններից 37-ը

Բանակցությունների արդյունքում ադրբեջանական կողմը վերադարձրել է սահմանն անցած՝ Արավուսի բնակիչների խոշոր եղջերավոր անասուններից 37-ը, տեղեկացնում են Տեղի համայնքապետարանից:

«Տեղ համայնքի Արավուս բնակավայրից 42 խոշոր եղջերավոր անասուն անցել էին թշնամու ձեռքը։ Այսօր, վաղ առավոտից ՌԴ խաղաղապահների, համայնքի ղեկավար Ներսես Շադունցի, Առաջին բանակային կորպուսի հրամանատարի, Արավուս գյուղի վարչական ղեկավար Արգամ Հովսեփյանի կողմից իրականացված բանակցությունների արդյունքում 37 անասունը վերադարձվել է գյուղ։ Մյուս 5֊ի համար բանակցությունները շարունակվում են»,- ասված է համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում տեղադրված հայտարարության մեջ: