Search
Close this search box.

Ռուսաստանի ծրագիրը Սյունիքը Հայաստանից պոկելն է

Դիանա Բարիկյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

Ռուսաստանի համար կենսականորեն կարևոր է խաղից դուրս հանել Սյունիքը, անկախ նրանից, թե ինչ գնով: Քանի որ Իրանի՝ միջազգային տնտեսական գործընթացներին լիովին վերադառնալու դեպքում, պատժամիջոցների վերացումից հետո, ինչպես միջազգային տրանսպորտային զարկերակները, այնպես էլ էներգետիկ խողովակաշարերը կարող են անցնել Սյունիքով: Հետևաբար, առավելագույն ծրագիրը Սյունիքը Հայաստանից պոկելն է, նվազագույնը ՝ տարածաշրջանը մշտական լարվածության մեջ պահելը, ինչը կբարդացնի այնտեղ կապի իրականացումը:

Ռուսաստանը, Թուրքիան և Ադրբեջանը նման շահեր ունեն: Հորդայի ժառանգների եռամիավորությունը թույլ չի տա Հայաստանին տնտեսապես ավելի անկախ դառնալ: Ցավոք, Հայաստանի անողնաշար իշխանությունները չեն կարող որևէ բան հակադրել այդ գործընթացներին: