Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պաղեստինցիներ դուրս են եկել փողոցներ՝ տոնելու իսրայելական բանակի դեմ տարած հաղթանակը

Մայիսի 21-ին Գազայի հատվածում հարյուրավոր պաղեստինցիներ են դուրս եկել քաղաքների փողոցները, որպեսզի տոնեն «հաղթանակը» մայիսի 10-ից իսրայելական բանակի հետ ծայր առած դիմակայությունում: Ինչպես հաղորդել Է պաղեստինյան Saut Al-Aqsa ռադիոկայանը, Իսրայելի եւ ափամերձ միջատարածքի արմատական խմբավորումների միջեւ զինադադարը Երևանի ժամանակով 03:00-ին ուժի մեջ մտնելուց հետո Գազայի հատվածում սկսվել են զանգվածային երթեր եւ ավտովազքեր Պաղեստինի դրոշներով:

«Մենք կկառուցենք օկուպանտների ավերած տները: Մենք կվերադարձնենք ժպիտները նանց դեմքեին, ովքեր վիրավորվել են: Մենք նահատակներից յուրաքանչյուրին խոստանում ենք, որ կշարունակենք նրանց ուղին»,- դիմել Է երթերի մասնակիցներին Գազայի հատվածը վերահսկող ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավարի տեղակալ Խալիլ ալ Հայան: «Այժմ տոնական արարողություններ են տեղի ունենում Պաղեստինի բոլոր քաղաքներում՝ թե՛ Արեւմտյան ափին, թե՛ Գազայում եւ թե՛ Երուսաղեմում, որովհետեւ սա մեր ընդհանուր հաղթանակն Է, մեր ընդհանուր ջանքերի արդյունքը»,- հավելել Է շարժման ներկայացուցիչը:

Մինչդեռ ավելի վաղ ՀԱՄԱՍ-ի պաշտոնական ներկայացուցիչ Սամի Աբու Զուհրին ընդգծել Է, որ պաղեստինցիները «պատրաստ են» տարածաշրջանում իրադարձությունների զարգացման «ցանկացած տարբերակների»: Նա հավելել Է, որ մարտը, որը պաղեստինյան խմբավորումներն անվանել են«Սեյֆ ալ Քուդս» («Երուսաղեմի սուր»), «մարտերից լոկ մեկն Է Երուսաղեմի եւ Ալ Աքսա մզկիթի ազատագրման ճանապարհին»: Իր հերթին Պաղեստինի վարչապետ Մուհամեդ Շթայեն, ողջունելով հրադադարի շուրջը ձեռք բերված համաձայնությունը, շնորհակալություն Է հայտնել Եգիպտոսի գլխավորած միջազգային միջնորդներին Իսրայելի եւ Գազայի արմատական շարժումների մջեւ զինադադարի հաստատման ջանքերի համար: Դրա հետ մեկտեղ նա խոստացել Է, որ Պաեստինի իշխանությունները մոտ ժամանակներս կդիմեն Միջազգային քրեական դատարան, որպեսզի այն սկսի «Գազայի հատվածում (…) պաղեստինցիների դեմ Իսրայելի կատարած հանցագործությունների» հետաքննություն:

Մայիսի 21-ին 02:00-ին ուժի մեջ Է մտել հրադադարի ռեժիմն Իսայելի եւ Գազայի հատվածի պաղեստինյան խմբավորումների միջեւ: Զինադադարի հաջողվվել Է հասնել Եգիպտսի ակտիվ միջնորդությամբ՝ 11օրվա փոխհրթիռահարվածներից հետո: Մայիսի 20-ի երեկոյան Իսրայելի նեղ ռազմաքաղաքական կաբինետը հատուկ նիստում հավանություն Է տվել միակողմանի հրադադարին: ՀԱՄԱՍ շարժումը Կահիրեի միջնորդությամբ համաձայնվել Է զինադադարին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: