Search
Close this search box.

Գորիսում ծեծի են ենթարկել Տաթև բնակավայրի վարչական ղեկավարին ու նրա եղբորը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Գորիսի բաժնում նյութեր են նախապատրաստվում քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազորի կողմից ստացված օպերատիվ տեղեկությունների փատով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մայիսի 13-ին ավագ օպերլիազորը օպերատիվ տեղեկություններ է ստացել, որ մայիսի 11-ին ՝ժամը 22:00-ի սահմաններում, Գորիս քաղաքի Անկախության փողոցի թիվ 64 հասցեում՝ Ակսել Բակունցի անվան թիվ 1 ավագ դպրոցի շենքի հարևանությամբ, անհայտ անձինք ծեծի են ենթարկել Տաթև գյուղի բնակիչներ, 37-ամյա Գոռ Մինասյանին և 30-ամյա Զարզանդ Մինասյանին:

Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ Ալիկ Մամիկոնյանի հանձնարարականով՝ ստացված օպերատիվ տեղեկությունները պարզվում են:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գ. Մինասյանը Տաթև բնակավայրի վարչական ղեկավարն է, իսկ Զ. Մինասյանը՝ նրա եղբայրը:

Ոստիկանությունը ձեռնարկում է անհաժեշտ միջոցառումներ Գ. և Զ. Մինասյաններին ոստիկանության Գորիսի բաժին հրավիրելու, դեպքի հանգամանքները, ինչպես նաև մասնակից անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ: