Search
Close this search box.

Ռուսաստանի ԱԽ քարտուղարը ահազանգում է՝ Սորոսի հիմնադրամից վտանգ է սպասվում

ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը չի բացառել, որ Արևմուտքի երկրները շուտով կսկսեն պատժամիջոցներ կիրառել ու ռազմական հարված հասցնել այլ երկրներին՝ հիմք ընդունելով ոչ կառավարական կազմակերպությունների զեկույցները: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Նա նշել է, որ նմանատիպ մի բան արդեն տեսել են Սիրիայում, որտեղ հարված հասցվեց հիմք ընդունելով Սպիտակ դիմակների զեկույցը:

Պատրոշևը հայտարարել է, որ դա անթույլատրելի է:

Նա նկատել է, որ դժվար է պատահականություն համարել նման կազմակերպություններից մեկի՝ Սորոսի հիմնադրամի մասնակցությունը նույնիսկ ԱՄՆ-ում փողոցային անկարգություններին. «Հայտնի է, որ քամի ցանողը մրրիկ է հնձում: Նույն Սորոսի հիմնադրամն իր նախագծերն իրականացնում է ու չի մտածում: Ավելին՝ նրանք պատրաստվում են դրանք դնել համակարգային հիմքի վրա: Սորոսն ու իր աջակիցները գործը տանում են նրան, որ հենց իրենք հաստատեն չափանիշները, որոնցով պետությունները կհայտարարվեն ոչ պիտանի՝ դրանից բխող բոլոր հետևանքներով»: