Search
Close this search box.

Բնագիծը դեռ վերջնական կարգավորված չէ, բայց զորքերը դիրքավորված են․ ԱԱԾ տնօրենի տեղակալը չգիտի

Մենք այսօր ամբողջ բնագծով և՛ մեր կողմից, և՛ ադրբեջանական կողմից դիրքավորված են զորքերը: Բնագիծը դեռ վերջնական կարգավորված չէ: Մենք ունենք 520 կմ բնագիծ, որտեղ դիրքավորված զորքեր կան: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ Ստեփան Մելքոնյանը:

«Դրա վերաբերյալ պետք է երկու պետության մեջ ժամանակի ընթացքում, երբ ռազմաքաղաքական իրավիճակը կհանդարտվի, հնարավորություն ստեղծվի երկկողմանի հանձնաժողովներ ստեղծել, քննարկման առարկա դարձնել այդ հարցը, արդեն կմոտենան դելիմիտացիային, դեմարկացիային: Այն ժամանակ մեր սահմանն ավելի հստակ կլինի»,-ասաց նա:

Երբ դա կլինի, ԱԱԾ տնօրենի տեղակալը չգիտի: