Search
Close this search box.

Ո՞ր խմբակցությունն աներձագին «փուռը կտա»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի անկախ պատգամավորներ Թագուհի Թովմասյանը, Վարդան Աթաբեկյանը, Աննա Գրիգորյանը, Սոֆյա Հովսեփյանը, Գոռ Գեւորգյանը, ինչպես նաեւ ԲՀԿ-ից հեռացած Գեւորգ Պետրոսյանը երեկ գրությամբ դիմել են ԱԺ երեք խմբակցություններին՝ «Իմ քայլի» պատգամավոր Հրաչյա Հակոբյանի հարցով ԱԺ էթիկայի հանձնաժողով ստեղծելու առաջարկով։

Հիշեցնենք, որ ըստ ԱԺ կանոնակարգի՝ խմբակցություններն իրավունք ունեն նախաձեռնելու էթիկայի հանձնաժողովի ստեղծում, իհարկե, ԱԺ մեծամասնության քվեարկությունից է կախված՝ այն կձեւավորվի՞, թե՞ ոչ։ Անկախները կարծում են, որ պատգամավորը սյունեցիների նկատմամբ անհարգալից վերաբերմունք է դրսեւորել՝ սյունեցիների մասին լրագրողների հետ զրույցում ասելով․ «Պետք է այ տենց ստորանալով բերման ենթարկվեն»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում