Search
Close this search box.

Մեկդ երես ունեցեք ու գնացե՛ք ՊՆ մոտ ծնողների հետ հանդիպման, թո՛ղ խփեն, թո՛ղ ծեծեն. Սոֆյա Հովսեփյան

ԱԺ անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը գրում է.

«Չէ, չի անցնում, գոնե գիտակցում եք, որ կուտակվում է ու հետո դառնում է մեծ խնդիր: Քաղաքական դիվիդենտներ շահելու համար չի կարելի ստել … այ էդ ստով էլ աշխատում եք ու ապացուցում , որ պաշտոնյաները պետք է լինեն ստախոս, որպեսզի լինեն «լավը», «ընդունվածը»…

Չէ , չեմ ուզում ընդունված լինել, այլ արդար լինել եմ ուզում ու ձգտում եմ այդպես ապրել …
Այսօրվանից կսկսի մամուլում պտտվել, որ անկախ պատգամավորներն էին մեղավոր, որ ընդդիմությունն էր մեղավոր, որ 23, 30, 50 գերիներին չբերեցին, կարող է էս անգամ չափերն անցնեն ասեն նաև,որ ծնողներն են մեղավոր …

Հա մեղավոր ենք, ես ամենաշատը, որ թույլ եմ տալիս դեռ լկտի կերպով մարդկանց մոլորեցնեք…Կզարմանաք չէ՞ այս գրառումիցս, իհարկե՛, քանի որ երբեք գերիների հարցով չեմ խոսում՝ գիտակցելով զսպվածության կարևորությունը …

Հիմա էլ գրեցի, որ ասեմ երկիրը ձեր անզուսպ ստախոսությամբ ավերեցիք, հիմա լռեք ու վեր ընկեք տեղերդ ու անառակի արտասուքը էլ չի օգնում …

Կընտրվեք, չմտածե՛ք… դուք ամենակարևորն անել գիտեք, ստել և պատասխանատվություն կրելու փոխարեն՝ մեղադրել …

Մեկդ երես ունեցեք ու գնացե՛ք ՊՆ մոտ ծնողների հետ հանդիպման, թո՛ղ խփեն, թո՛ղ ծեծեն, թո՛ղ հայհոյեն, բայց հասկանան, որ հետաքրքրված եք, որ վշտակցում եք, որ ցավն ընկալում եք…

Ումի՞ց, ի՞նչ եմ ակնկալում …»։