Search
Close this search box.

Նոր տեղեկություն՝ Ստեփանակերտում անհետ կորած քաղաքացուց

ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ քիչ առաջ հայտնաբերվել է մարտի 13-ից որպես անհետ կորած որոնվող Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի 49-ամյա Նունե Կասպարյանը: Այս մասին հայտնում են Արցախի ՆԳ նախարարությունից:

Նրա առողջական վիճակը բավարար է:

Հիշեցնենք, որ Նունե Կասպարյանը մարտի 11-ին ժամը 17:30-ի սահմաններում դուրս էր եկել տնից և չէր վերադարձել: Նրա անհետացման պատճառը կենցաղային հողի վրա առաջացած վեճն էր:

Ստուգմամբ զբաղվում է Ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: