Search
Close this search box.

Արոնյանն առաջին մրցաշարը կանցկացնի Հայաստանի դրոշի ներքո հանդես գալուց հրաժարվելուց հետո

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը կմասնակցի մարտի 13-ին մեկնարկելիք Meltwater Champions Chess Tour արագ շախմատի մրցաշարին:

Առաջին մրցախաղում Արոնյանը կմրցի ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովի հետ:

Նախնական փուլում մասնակիցները 5-ական պարտիա կանցկացնեն 3 օրում: 1/8-րդ տեղ գրաված շախմատիստները պայքարը կշարունակեն քառորդ եզրափակիչում:

Լևոն Արոնյանն առաջին մրցաշարը կանցկացնի Հայաստանի դրոշի ներքո հանդես գալուց հրաժարվելուց հետո: Սակայն այդ մրցաշարում հայ գրոսմայստերը դեռ չի ներկայացնում ԱՄՆ-ը: