Search
Close this search box.

Էբոլա տենդի համաճարակ է բռնկվել

Գվինեան հայտարարել է Էբոլա տենդի համաճարակի բռնկման մասին, հաղորդում է Guinee114 կայքը:

«Ճգնաժամային խորհրդակցությունը, որը տեղի է ունեցել փետրվարի 14-ին առողջապահության նախարարի ղեկավարությամբ, որոշում է կայացրել մի շարք միջոցառումներ ներդնել համաճարակի դեմ պայքարի համար, այդ թվում՝ Էբոլայով հիվանդի հետ շփում ունեցած անձանց հայտնաբերումն ու մեկուսացումը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Էբոլա տենդին բնորոշ ախտանշաններից մահացածներից վերցված չորս նմուշներից երեքի թեստը ցույց է տվել համապատասխան հարուցչի առկայությունը: Չորրորդ թեստի պատասխանը հայտնի կլինի ավելի ուշ:

Կառավարության տվյալներով, Էբոլայի առաջին դեպքը գրանցվել է Գուեկե քաղաքում՝ բուժքրոջ մոտ, որը մահացել է հունվարի 28-ին: Բացահայտվել է ևս յոթ մարդ, որոնք, հնարավոր է, վարակված լինեն Էբոլայով: Նրանք բոլորը ներկա են գտնվել բուժքրոջ հուղարկավորությանը: