Search
Close this search box.

100 տարի հետո էլ Շուշին կմնա պատմական հայկական քաղաք. ՌԴ Պետդումայի պատգամավորը հակադարձում է Փաշինյանին

«Չգիտեմ ում համար ոնց, բայց ինձ համար մի բան հստակ է. Շուշին պատմականորեն հայկական քաղաք է և վերջակետ։ Ցանակացած պատմաբան գիտի դա։ Սրանից 100 տարի հետո էլ Շուշին կմնա պատմական հայկական քաղաք` անկախ այն հանգամանքից, թե ինչ ազգության ներկայացուցիչներ կբնակվեն այնտեղ».

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում հայտարարեց՝ Շուշին հակամարտությունից և ազատագրումից առաջ ունեցել է 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն։ Այսինքն, դուք ուզում եք ասել, որ 90 և ավելի տոկոս ադրբեջանցի բնակիչներով բնակեցված Շուշի քաղաքը հայկական է իր այդ կարգավիճակով։

ՌԴ Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնով