Search
Close this search box.

Ստորություն է պնդել, թե Ռուսաստանը Հայաստանին չի օգնել. Զախար Պրիլեպին ուշադրությունը հրավիրում է կարևոր հարցի շուրջ

«Ստորություն է պնդել, թե Ռուսաստանը Հայաստանին չի օգնել։ Ռուսաստանը այդ դժվարին իրավիճակում միակ երկիրն էր, որ կանգնեց Հայաստանի կողքին, թույլ չտվեց, որ կռիվը մտնի Հայաստանի տարածք և կանգնեցրեց պատերազմը` խաղաղապահներ մտցնելով Ղարաբաղ։ Ավելի շուտ կմտնեին խաղաղապահները Ղարաբաղ, եթե Հայաստանի իշխանությունը լիներ ադեկվատ և ճիշտ գնահատեր ուժերի հարաբերակցությունը։

Ավելի շուտ ռուս խաղաղապահը կկանգնեցներ պատերազմը, եթե Նիկոլ Փաշինյանը ընդուներ պատերազմի ընթացքում ՌԴ արված պատերազմը դադարեցնելու շահավետ առաջարկները։

Հայաստանի իշխանության հիմարությունը, անհեռատեսությունը, անկարողությունը քննարկելու փոխարեն կեղծ թեմաներ են գցում Հայաստանի մեդիադաշտ և շեղում հայերին կարևոր հարցերից». գրող, հրապարակախոս Զախար Պրիլեպին