Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուսաստանում ինքնաթիռ է կործանվել

Ռուսաստանի Ամուրի մարզի Էկիմչան բնակավայրի շրջանում ուղևորատար ԱՆ-2 ինքնաթիռ է կործանվել, որում եղել է երկու օդաչու: Օդաչուներից մեկը մահացել է, մյուսը՝ վիրավորվել, տեղեկացնում է РИА Новости-ին: Ըստ դիսպետչերական ծառայության՝ վթարի պատճառ կարող է լինել շարժիչի անսարքությունը:

Դեպքի վայր են ժամանել ՌԴ ԱԻՆ աշխատակիցները:

Իսկ  ՌԴ  քննչական կոմիտեի տեղակացմամբ՝ վթարի երեք վարկած է առաջ քաշվում՝ տեխնիկական անսարքություն, օդաչուների հավանական սխալ, անբարենպաստ եղանակ. «Ռուսաստանի օդային օրենսդրության համաձայն` միջպետական ​​ավիացիոն կոմիտեի կողմից ստեղծել է հանձնաժողով, որն իրականացնում է վթարի նախաքննություն»,-նշվում է ՌԴ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ:  Հարուցվել է քրեական գործ:

ArmLife.am