Search
Close this search box.

ՖՈՏՈՇԱՐՔ. Խոշոր ավտովթար-հրդեհ Երևանում. «Հարսնաքար»-ի մոտ բախվել են «յաշիկն» ու Hyundai-ը

Այսօր՝ նոյեմբերի 7-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։10-ից 00։30-ն ընկած ժամանակահատվածում Աճառյան-Բաբաջանյան փողոցների խաչմերուկում՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ, բախվել են Երևան քաղաքի Բադալ Մուրադյան փողոցի բնակիչ՝ 29-ամյա Ռուբեն Գրիգորյանի վարած Hyundai Accent մակնիշի  և Mercedes G 500 մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ բախման հետևանքով «յաշիկը» դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մխրճվել մայթին տեղադրված թոնրատան սննդի կետի մեջ։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վթարից հետո մեկ այլ ավտոմեքենայով եկած երիտասարդները «յաշիկի» վարորդին դեպքի վայրից տարել են։

[smartslider3 slider=187]