Search
Close this search box.

Արայիկ Հարությունյան, Նիկոլ Փաշինյան, ասելիք չունե՞ք

Տիգրան Աբրահամյանը գրել է․

Հարցս նորից կրկնեմ՝ ինչ որ մեկը ՀՀ-ից, Արցախից, բանակցո՞ւմ է ռուսական կողմի հետ. նկատի ունեմ պաշտոնական շրջանակներին։ Արայիկ Հարությունյան, Նիկոլ Փաշինյան, ասելիք չունե՞ք։

Ի՞նչ է տեղի ունեցել Խծաբերդ և Հին թաղեր գյուղերում, դրանց հարակից բարձունքներում, այս պահին ի՞նչ իրադրություն է, որն է՞ այս ամենի պատճառը, արդյո՞ք պայմանավորվածության արդյունքում են ադրբեջանցիները առաջ եկել։

Արդյո՞ք զոհեր և վիրավորներ կան, ի վերջո, ռուսական կողմի հետ ի՞նչ եք պայմանավորվել, իրենք ադրբեջանցիների հետ ի՞նչ են խոսել։

Ի՞նչ եք բերաներդ ջուր առել ու վեր ընկել, թե՞ ուզածներդ էլ դա է, որ մարդիկ ինքնուրույն գնան ու ՌԴ խաղաղապահների հրամանատարությունից պարզաբանում ստանան, բա դուք ինչի համար եք, ինչի եք ընդհանրապես ապրում։

Թե՞ թաքնված այլ նպատակ կա՝ նոր ֆորս մաժոռներ կամ այլ ողբերգական ելքեր: