Search
Close this search box.

Փնտրեցինք շուրջ 40 օր. Պատերազմում զոհվել է հուշարձանագետ Սամվել Կարապետյանի բժիշկ եղբայրը

Հարգելի հայրենակիցներ, անմահության ուղին բռնեց նաև Սամվելի եղբայրը՝ Վահրամ Գեւորգի Կարապետյանը: Այս մասին հայտնում է հուշարձանագետ Սամվել Կարապետյանի ֆեյսբուքյան էջը:

Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանը մահացել էր այս տարվա փետրվարի 27-ին:

«Հավատարիմ բժշկի վեհ կոչմանը շտապեց Հայրենիքին օգնության: Անդադար գնդակների տարափների և հրետանակոծությունների տակ փրկեց կյանքեր, բայց… նոյեմբերի 4-ին նենգամիտ թշնամին խլեց նրա կյանքը… Երկար փնտրեցինք Վահրամին՝ հուսալով գտնել ողջ… ավա՜ղ, շուրջ 40 օր անց՝ դեկտեմբերի 11-ին ստացանք բոթաբեր լուրը…

Հավերժ փառք ու խոնարհում քեզ սիրելի եղբայր»,-ասված է գրառման մեջ: