Search
Close this search box.

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են

Ռուսաստանի ՊՆ-ից հայտնում են, որ Արցախում գտնվող ռուս խաղաղապահներն իրենց դիտակետերը զինել են պաշտպանիչ միջոցներով, որոնք նախատեսված են կրակոցներից ու բեկորներից պաշտպանվելու, ինչպես նաև մոտ գտնվող տարածքներ դիտարկելու համար:

Նշվում է, որ ենթակառուցվածքը ներառում է բնակության համար երկու մոդուլ, սննդի պատրաստման բլոկ-մոդուլ, ինչպես նաև տրանսպորտատեխնոլոգիական բլոկ-մոդուլ՝ մշտական էլեկտրաէներգիայով: Բոլոր մոդուլներն ունեն կենցաղային սարքավորումներ, էլեկտրական սարքեր, ջեռուցման և օդորակման համակարգ: