Search
Close this search box.

Անհետ կորած զինծառայողների ընտանիքներն ամեն ամիս 300 հազար դրամ կստանան

Այսօր կառավարությունը որոշում կայացրեց, որը վերաբերում է Արցախյան պատերազմի հետևանքով անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին:

Որոշման համաձայն, մինչև այդ քաղաքացիների կարգավիճակի հստակեցումը, առավելագույնը 6 ամիս, ամեն ամիս 300 հազարական դրամ տրամադրել նրանց ընտանիքներին. «Անհետ կորած են համարվելու ՊՆ-ի կողմից ներկայացված, իրենց տվյալներում առկա զինծառայողների ընտանիքների վերաբերյալ տեղեկությունների հիման վրա»:

Եթե հետո պարզվի, որ անհետ կորած քաղաքացիները կդառնան համապատասխան հիմնադրամի շահառու, տրված գումարը կհանվի այն գումարից, որը պետք է ստանային, իսկ եթե շահառու չլինեն, դա անհատույց աջակցություն կլինի:

Որոշումը վերաբերում է նաև գերեվարված անձանց ընտանիքներին: