Search
Close this search box.

Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ն կոչ են անում օտարերկրյա վարձկաններին լքել Ղարաբաղը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ֊ի արտգործնախարարները կոչ են արել օտարերկրյա վարձկաններին անհապաղ լքել Լեռնային Ղարաբաղը։

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են անում շարունակել լիովին կատարել իրենց ստանձնած պարտավորությունները Լեռնային Ղարաբաղում և հարակից տարածաշրջաններում նոյեմբերի 9-ին կնքված համաձայնագրով, ինչպես նաև հրադադարի ռեժիմի պարտավորությունները։ Նրանք նաև կոչ են անում բոլոր օտարերկրյա վարձկաններին ամբողջությամբ և անհապաղ լքել տարածաշրջանը, և բոլոր կողմերին՝ նպաստել նրանց հեռացումը հեշտացնելու համար», – ասված է ԵԱՀԿ մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ: