Սիրիայի Դեյր Էզ-Զոր քաղաքի հյուսիս-արեւմտյան հատվածում գտնվող փախստականների ճամբարում` պայթյունի զոհ է դարձել հարյուր մարդ, իսկ մի քանի տասնյակ մարդ էլ վիրավոր է, հայտնում է Սիրիայի պետական հեռուստատեսությունը: Զոհերի թիվը կարող է աճել: Մահացածներն ու վիրավորները քաղաքացիական անձիք են:
Մահապարտ ահաբեկիչը՝ նոյեմբերի 5-ի գիշերը, փախստականների ճամբարի կենտրոնում պայթեցրել է ականապատ ավտոմեքենան:
Ահաբեկչության պատասխանատվությունը դեռ որևէ կազմակերպություն չի ստանձնել իր վրա, սակայն չի բացառվում, որ այն կազմակերպվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից:
ArmLife.am