Search
Close this search box.

Թշնամիները պետք է իմանան, թե ում հետ գործ ունեն. Էմանուել Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր աջակցությունն է հայտնել ավստրիացիներին:

«Սա մե՛ր Եվրոպան է, մեր թշնամիները պետք է իմանան, թե ում հետ գործ ունեն, մենք չենք նահանջի»,- իր թվիթերյան միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի նախագահը և հիշեցրել, որ օրեր առաջ ահաբեկչական հարձակման թիրախ էր դարձել նաև Ֆրանսիան:

Ավելի վաղ հաղորդել էինք, որ Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայի կենտրոնում գտնվող սինագոգում, փոխհրաձգության հետևանքով զոհվել է 7 մարդ: