Search
Close this search box.

Չեմ հաստատել ՌԴ նախագահին սպասարկող ինքնաթիռի՝ ՀՀ վայրէջք կատարելու մասին տեղեկությունը. խոսնակ Մանե Գևորգյան

Ցանկանում եմ պարզաբանել, որ ես չեմ հաստատել ՌԴ նախագահին սպասարկող ինքնաթիռի՝ ՀՀ վայրէջք կատարելու մասին տեղեկությունը։ Ես հաստատել եմ, որ հատուկ բորտ է վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայան։ Լրագրողը, ով հրապարակել էր ՌԴ առաջին բորտի մասին հրապարակումը իմ մեկնաբանմամբ, արդեն հեռացրել է այն։

ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյան