Search
Close this search box.

Արցախի նախագահի մամուլի խոսնակը ՌԴ-ում ՀՀ-ի դեսպանին մեղադրել է ոչ գրագետ վարքագիծի մեջ

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանի հայտարարությանը, թե Արցախում իրավիճակի սրման հետ կապված Հայաստանը չի պատրաստվում դիմել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ):

«Անհիմն հայտարարությունների փոխարեն լավ կլիներ օգտակար գործերով զբաղվել, հատկապես, երբ այս օրերին դրանց ծավալը շատ շատ է։ Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանին հորդորում եմ ոչ գրագետ ու դիվանագետին ոչ հարիր վարքագիծ չդրսևորել։ Մոսկվայից Արցախ շատ բան տեսանելի չէ, բայց գոնե ընկալման հարցում պետք չէ կորցնել սթափությունը»,-գրել է Վահրամ Պողոսյանը:

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն այս առնչությամբ նշել է, որ այդ թեմայի վերաբերյալ այս պահին մեկնաբանություն չունի. «ՀԱՊԿ-ում Հայաստանի ներկայացուցիչը ելույթ է ունեցել համապատասխան ժողովում և շուտով ԱԳՆ-ն հայտարարություն կտարածի»,-ընդգծե լ է նա: