Search
Close this search box.

Հայաստանում վարակակիրների ու մահացածների մասին. նոր տվյալներ

Հայաստանում օգոստոսի 16-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 168 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 41,663-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է մեկ քաղաքացի, մահացածների թիվը 818 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան մեկ դեպք: Օգոստոսի 16-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 243 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 2 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1061-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 100 է, ընդհանուր առողջացածներինը՝ 34,584, փաստացի բուժվողներինը՝ 6018 (մեկ օրում ավելացել է 66-ով): Մեկ օրում արվել է 1521 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 185,310 թեստ: