Search
Close this search box.

Կորոնավիրուսից մահացածների ու վարակակիրների թիվը՝ այս պահին

Օգոստոսի 15-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասնում է 21,617,972-ի: Այս մասին տեղեկանում ենք worldometers կայքից:

Վարակակիրների թվով առաջատարներն են ԱՄՆ-ը, Բրազիլիան ու Հնդկաստանը:

Պանդեմիայի ողջ ընթացքում կորոնավիրուսից մահացել է 769,006 պացիենտ, բուժվել՝ 14,334,222:

Հայաստանում, ըստ կայքի, վարակվել է 41,495 և մահացել 817 մարդ:
Ի դեպ, 215 երկրերի շարքում Հայաստանը՝ վարակակիրների թվով շարունակում է զբաղեցնել 53-րդ հորիզոնականը: