Search
Close this search box.

Մեկ ժամից վիրահատությունը կանեն. Պաուզա Անո

ArmDaily.am-ը գրում է. Օրեր առաջ հումորային դերասանուհի Նարինե Ոսկանյանը(Պաուզա Անո) ֆեյսբուքյան իր էջի միջոցով դիմել էր քաղաքացիներին` օգնության խնդրանքով:

Նա սրտի շտապ վիրահատության կարիք ուներ, որի համար պետք էր 3մլն դրամ, որը դերասանի համեստ կյանքով ապրող Նարինե Ոսկանյանի համար աստղաբախշական էր:
Դերասանուհին տեսաուղերձով դիմել է հանրությանը՝ խնդրելով օգնել իրեն այս ծանր պահին։

Ժամեր անց նրան դիմել էր ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը` պատրաստակամություն հայտնելով ամբողջ գումարը փոխանցել:

ArmDaily.am-ի հետ զրույցում Նարինեն ասաց, որ մեկ ժամից մտնում է վիրահատության.  «Ինձ շատ լավ եմ զգում: Վիրահատական փուլն արդեն սկսվել է, անալիզները հանձնել եմ, մեկ ժամից վիրահատությունը կանեն»:

Հարցին` արդյոք սպասում էր քաղաքացիների կողմից նման արձագանքի, Նարինեն նշեց. «Իհարկե սպասում էի, եթե վստահ չլինեի իմ հանդիսատեսի վրա, չէի անի նման բան: Դրա համար էլ ես թքած ունեի կառավարության վրա, ես իմ հանդիսատեսին եմ դիմել»:

Դիտարկմանը` դիմել է կառավարությանը, չեն օգնել, թե պարզապես չի ցանկացել կառավարության օգնությունը, դերասանուհին նկատեց. «Ոչ , չեմ դիմել, չեմ էլ ուզեցել դիմել: Ես իմ հանդիսատեսի վրա վստահ էի, ինչիս էր պետք կառավարությունը: Ես ժողովրդինն եմ, կառավարությանը չեմ, ազիզ ջան: Եթե դիմեի, չեմ կարծում, որ կմերժեին, բայց ինձ պետք չէր իրենց արածը»:

Մանրամասը՝ սկզբնաղբյուրում: