Search
Close this search box.

Չխաբնվել. համացանցում ստեղծվել է Հենրիխ Մխիթարյանի անվամբ կեղծ էջ

Ֆեյսբուքյան տիրույթում բացվել է Հանրիխ Մխիթարյանի անվամբ կեղծ էջ, որումօգտատերերի շրջանում խաբեությամբ ներկայացնում մինչև 900 հազար եվրո հաղթելու հնարավորության մասին:

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ ֆեյսբուքում բացվել էին Քիմ Քարդաշյանի, Սերժ Թանկյանի, Հենրիկ Մխիթարյանի անմաբ կեղծ էջեր, որոնք տարածում էին ապատեղեկատվություն՝ քաղաքացիներից գումար շորթելու նպատակով:
Դեռ այդ ժամանակ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կիբեռհանցավորության դեմ պայքարում մասնագիտացված ծառայողները ձեռնարկեցին միջոցառումներ` նշված էջերի օգտատերերի ինքնությունը պարզելու և էջերը արգելափակելու ուղղությամբ։

«Հարգելի՛ քաղաքացիներ, զգուշացե՛ք նման տարօրինակ ֆեյսբուքյան էջերից, մի՛ տրվեք խաբկանքների։ Իսկ եթե տուժել եք նմանօրինակ էջերի գործունեությունից՝ դիմեք ոստիկանության տարածքային բաժիններ», – նշված էր հաղորդագրության մեջ։