Search
Close this search box.

Թքած ունեմ էդ 150 զոհի վրա, մենք դրանց մեջ հաստատ չենք լինի․ Արսեն Թորոսյան

Բժիշկ Գևորգ Գրիգորյանը շարունակում է հրապարակել Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի՝ տարբեր ժամականերում արած գրառումները.

«Բարի լույս բոլորին, բացի մարդկային կյանքերի վրա թքած ունեցող պաշտոնյաներից:

Մեր ժողովուրդը պետք է հասկանա, որ նման մարդիկ տեղ չունեն առողջապհության մեջ, անկախ թե ում սրտի, թոքի կամ այլ օրգանի նախարարներն են:

Չի կարող բուժաշխատողը և առհասարակ սովորական մարդը թքած ունենալ այլ մարդու կյանքի վրա: Այդ կյանքերի համար, որոնց վրա ոմանք թքած ունեն, ամեն օր պայքարում է բժիշկը…

Այսպիսի անձանց հետ որևէ կերպ փոխկապակցված լինելը, ընհանուր նկար ունենալը, սրճելը, թիմակից և գաղափարակից լինելը պետք է դառնա ամոթ… Մարդիկ ամաչելու են արսենթորոսյանների հանցակից լինելուց:

Բան չմնաց»։